Նիկոլի խելքն էդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը. Լևոն Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Նիկոլ Փաշինյանի խելքն այդքան էր հասնում, դրա համար էլ տանուլ տվեց պատերազմը։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանը։

«Մենք հաղթած բանակ ենք։ Տեսաք՝ ինչ կատարվեց»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, Երանոսյանն ասաց, որ քաղաքականությամբ չի զբաղվում։

«Այդ հարցին չեմ պատասխանում։ Թող քաղաքական գործիչները վերլուծեն, դրանից հետո կզրուցենք»,- ասաց նա։

--0--ԿԿ