Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 357 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News   

կորոնավիրուս

Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 357 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 244 612 է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 748 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 228 359 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 2 867:

--00—ՄՀ