Իտալիայի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը մինչև ապրիլի 30-ը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

Իտալիա

Իտալիայի իշխանությունն առաջարկում է համավարակի հետ կապված արտակարգ իրավիճակը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան։

«Առաջարկում ենք ԱԴ ռեժիմը, որի ժամկետը լրանում է հունվարի 31-ին, երկարաձգել մինչև ապրիլի 30-ը»,-ասել է նախարարը:

Իտալիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել մեկ տարի առաջ, որն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

--00—ՄՀ