Հանուն Արցախ-Հայաստան միասնության․ Բաբաջանյանը նամակով դիմել է ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահներին

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News 

Բաբաջանյան

Հայաստանն ու Արցախը պատերազմից հետո, աղետալի պարտությունից հետո պիտի միասին լինեն առավել քան երբևէ։ Մեզ պետք է հասունություն, որպեսզի այդ միասնությունն ու մեր միասնական օրակարգը չպայմանավորենք օրվա որևէ իշխանության հետ՝ լինի Արցախում կամ Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Հանուն Արցախ-Հայաստան միասնության և միասնական նպատակների, այսօր նամակով դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին՝ տարեկան երկու անգամ ՀՀ և Արցախի ԱԺ համատեղ նիստեր անցկացնելու կարգ սահմանելու առաջարկով»,- գրել է պատգամավորը

--00—ՄՀ