ԱՀԿ-ն հայտնել Է մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակումների թվի ռեկորդային աճի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News

կորոնավիրուս

Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել Է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր: Մահացու վախճաններով դեպքերի քանակն ավելացել Է ավելի քան 85 հազարով, հունվարի 13-ին իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության տվյալների համաձայն՝ հունվարի 4-ից մինչեւ 10-ն աշխարհում գրանցվել են վարակման 4 953 758 նոր դեպք եւ 85 436 մահացու վախճան: Յոթ օրվա ընթացքում հիվանդացության նախորդ ռեկորդն արձանագրվել Է դեկտեմբերի 14-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակամիջմցում՝ 4 612 790 հիվանդացածներ:

Ինչպես նշում Է ԱՀԿ-ն, անցյալ շաբաթ վերականգնվել Է հիվանդացության աճի սաստկացման միտումը: COVID-19-ի եւ մահերի նոր դեպքերի թիվը համապատասխանաբար 20 տոկոսով եւ 11 տոկոսով աճել Է նախորդ յոթ օրվա համեմատությամբ: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում հիվանդացել Է ավելի քան 2,5 միլիոն (աճը 30 տոկոս) եւ մահացել ավելի քան 38 հազար մարդ (աճը՝ 18 տոկոս): Եվրոպայում հիվանդացել Է ավելի քան 1,8 միլիոն եւ մահացել 36 հազարից ավելի մարդ:

Հիվանդացության ավելացում Է արձանագրվել նաեւ Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (36 տոկոսով), Աֆրիկայում (34 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականում (11 տոկուսով): ԱՄՆ-ում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 1,7 միլիոնով:

Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (ախտահարման 417 հազարից ավելի նոր դեպք), Բրազիլիան (ավելի քան 313 հազար), Ռուսաստանը (ավելի քան 165 հազար), Գերմանիան (ավելի քան 142 հազար), Հնդկաստանը (ավելի քան 126 հազար), Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ավելի քան 125 հազար), Ֆրանսիան (ավելի քան 122 հազար), Իտալիան (ավելի քան 116 հազար) եւ Կորլումբիան (ավելի քան 100 հազար)

--00—ՄՀ