Տեղի են ունենում աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում լավագույն բանակցողը Փաշինյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News

Մոսկվայում ձեռք բերված եռակողմ հայտարարությունը լիարժեքորեն բխում է նաեւ ՀՀ շահերից, բայց ճանապարհների ապաշրջափակում, բեռնափոխադրումներ չեն կարող լինել, եթե չկա փոխադարձ վստահություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Ըստ նրա՝ այս փուլի համար սա կարող է համարվել մեծ ձեռքբերում։

«Ունենալ տարածաշրջանային կոմունիկացիաներ ինքնին անվտանգություն է։ Սա զսպող հանգամանք է։ Մանիպուլացիա է, թե մենք այդ հայտարարությամբ տվել ենք ամեն ինչ ոչնչի փոխարեն։ Եթե այս ամենը չբխեր մեր շահերից, ապա մենք ունեինք մերժելու հնարավորություններ»,- ասել է նա։

Դիտարկմանը՝ թե պարտության սիմվոլ Նիկոլ Փաշինյանը չլիներ բանակցողը, արդյո՞ք գերիների հարցը կլուծվեր, նա ասել է. 

«Տեղի են ունենում մեծածավալ աշխարհաքաղաքական գործընթացներ, դրանցում լավագույնս կարող է բանակցել Փաշինյանը»,- նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ