Վթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Մերսեդեսն» ու «Երազը», կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

Հունվարի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են «Մերսեդես» և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԼՄ