Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել մոտ 48700 տեղահանված. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

նկար

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 արցախցի: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ընդհանուր առմամբ Արցախի իրենց մշտական ​​բնակության վայր է վերադարձել 48694 տեղահանված:

Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

23 դիտակետերում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում:

--00—ԼՄ