Հադրութից, Սղնախից և Ջաբրայիլից հայտնաբերվել է 10 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

․

Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 11-ին, Հադրութի, Սղնախի եւ Ջաբրայիլի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Թադեւոսյանը նշեց, որ քաղաքացիական անձի մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից. «Տղամարդ է, հարազատները նրա մարմինը ճանաչել են»։

Նշենք, որ առայսօր որոնողական աշխատանքների շնորհիվ մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել եւ դուրս է բերվել ընդհանուր առմամբ 1222 զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուն:

--00--ԱՀ