Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին․ Պուտինը նրանց ընդունել է Կրեմլում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Մոսկվայում հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձեռք չսեղմեցին։ 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ ժամանել է Մոսկվա: Նախքան Մոսկվա մեկնելը՝ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան, հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում՝ արգելելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, սակայն ակցիայի մասնակիցներին թույլ չի տրվել փակելու վարչապետի ճանապարհը:
Այս պահին զուգահեռ բողոքի ակցիա է ընթանում նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության դիմաց: Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

--0--ԿԿ