Ռոնալդուն ռեկորդ է սահմանել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Սասուոլոյի» դարպասը խփած գոլի շնորհիվ սահմանել է հերթական ռեկորդը, տեղեկացնում է OptaPaolo-ն:

35-ամյա պորտուգալացին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) նվազագույնը 15 գոլ է խփում 15-րդ մրցաշրջանում անընդմեջ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն խփել էր կարիերայի 759-րդ գոլը և կրկնել չեխական ֆուտբոլի լեգենդ Յոզեֆ Բիցայի՝ կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն, որը 812 պաշտոնական խաղում խփել է 757 գոլ։ Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մադրիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1034 հանդիպում։

--0--ԿԿ