Փաշինյանը 1 մլրդ դոլարի վարկի փաստաթուղթ է ստորագրելու՝ ՀՀ-ին մատակարարված զենքի դիմաց

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 11,  24News

Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական պարտքը ավելացնելու է ևս 1 միլիարդ 150 հազար դոլարով, որը այն զինատեսակների գումարներ է, որոնք Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել պատերազմի օրերին: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։ 

Հայաստանի ղեկավարությունն անգամ չի բանակցել, որ խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո օգնությունը ձևակերպվի անհատույց՝ առանց նոր վարկային բեռ դնելու ժողովրդի ուսերին:

Mediaport-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնել առանց Արտաքին գործերի նախարարի:

--00—ՄՀ