Հայաստանը ե՞րբ ձեռք կբերի COVID-19-ի դեմ պատվաստանյութ և տարիքային ո՞ր խմբի համար․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

1

ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մինչև գարուն Հայաստանը կկարողանա COVID-19-ի դեմ պատվաստանյութ ձեռք բերել, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղից։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա ընդծեց, որ Հայաստանը միացել է «COVAX Facility»-ի միջազգային պլատֆորմին, որտեղ բոլոր երկրների արտադրած պատվաստանյութերը գրանցվելու են վերջնական կլինիկական փորձարկումներից հետո։ 

«Պատվաստանյութ է ձեռք բերվելու բնակչության այն 10 %-ի համար, որոնք գտնվում են ռիսկային խմբում»,-ասաց Նիկողոսյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թ.-ի սեպտեմբերին ԱՆ-ն հայտարարել էր, որ նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար քաղաքացիների համար, յուրաքանչյուրին՝ երկու դեղաչափ։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար է, մեկ դեղաչափի միջինացված արժեքը՝ 10.55 ԱՄՆ դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո՝ հնարավորինս շուտ։

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ