Հույս ունենք՝ Մոսկվայում Ալիևին նաև կզգուշացնեն. Մարուքյանը՝ Բայրաքթարով հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

մարուք

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում, ի հավելումն ռազմագերիների վերադարձի հարցի, Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:

Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ պետք է կայանա Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում:

նկար

--00—ԼՄ