Իշխանական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում, թե իբր դավաճանն արդեն մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

արսեն բաբայան

Իշխանական աղբյուրները կեղծ լուրեր են տարածում, թե իբր դավաճանն արդեն մեկնել է Մոսկվա:
Իմ հավաստի տվյալների համաձայն դավաճանը դեռ Երևանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ինչպես ասել եմ՝ առավոտյան ժամը 08:00 լինելու եմ օդանավակայանի տարածքում, որ թույլ չտամ դավաճանի մեկնումը»,- նշվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Բաբայանը գրել էր. «Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։

Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։

Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է»:

--00--ԱՀ