Մոսկվայում կարող են դրվել անցանկալի պայմաններ․ հնարավոր է բանավոր պայմանավորվածություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպումից առաջ որոշակի դիրքային շարժեր են ընթանում՝ դիվանագիտական և քաղաքական առումով։ Ալիևը փորձում է նոր նշաձողեր սահմանել, Երևանը՝ իր օրակարգը հռչակել։ Մեր առաջնահերթությունը ռազմագերիների և անհետ կորածների հարցի լուծումն է։ Եթե խոսք է լինելու տրանսպորտային հաղորդուղիների մասին, ապա այն պետք է վերաբերի բոլորին, ոչ միայն Նախիջևան-Ադրբեջան կապին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանը նկատել է, որ հիմա հայկական կողմի առջև կարող են դրվել ոչ թե տարածքային, դիրքային պահանջներ, այլ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրավաքաղաքական պայմաններ։

«Կարող է լինել խաղաղության պայմանագիր՝ թելադրված պայմաններով, օրինակ՝  հայ-թուրքական սահմանի ճանաչում, ինչը նշանակում է, որ ստիպելու են հրաժարվել մեր իրավունքներից։ Սա պետք է թույլ չտրվի։ Քաղաքական ղեկավարությունը որևէ կերպ չպետք է գնա խաղաղությունը մեր իրավունքների հաշվին ամրագրելու ճանապարհով, որովհետև դա խաբուսիկ է»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ