54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82- ամյա մորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

հասարակական

Երևանում վիճաբանության ժամանակ 54-ամյա քաղաքացին փորձել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

54-ամյա քաղաքացին դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը, ապա ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Էրեբունու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

--0--ԿԿ