COVID-19-ի պատվաստանյութերի մեծ մասը գնել են հարուստ երկրները. ԱՀԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասը ներկայումս չի ստանում կորոնավիրուսի պատվաստանյութ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Հարուստ երկրները ձեռք են բերել տարբեր պատվաստանյութերի պաշարների մեծ մասը»,- ասել է ԱՀԿ ղեկավարը, ապա նաև տեղեկացնել, որ կորոնավիրուսի պատվաստանյութ կիրառվում է արդեն 42 պետությունում, որից 36-ը 1 շնչին բաժին ընկնող բարձր եկամուտ ունեն, 6-ը՝ միջին:

«Հստակ խնդիր կա, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասը դեռ պատվաստանյութ չի ստանում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեյեսուսը նաև հայտնել է, որ COVID-19-ը «կծաղկի», եթե  պատվաստանյութը հավասարաչափ չբաշխվի երկրների միջև:

--00—ԼՄ