Twitter-ն ընդմիշտ արգելափակել է Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Twitter-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «@RealDonaldTrump էջի վերջին թվիթերի եւ դրանց հետ կապված կոնտեքստի մանրազնին ուսումնասիրությունից հետո` հատկապես նրա, թե ինչպես են դրանք ընկալվել եւ մեկնաբանվել Twitter- ում, մենք ընդմիշտ դադարեցրել ենք այս էջի աշխատանքը` բռնություն հրահրման ռիսկի պատճառով-, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:- Այս շաբաթվա սարսափելի իրադարձությունների համատեքստում մենք չորեքշաբթի հայտնել էինք, որ Twitter-ի օգտագործման պայմանների նոր խախտումները պատոնեցիալ կերպով կարող են հենց այդ գործողություններին հանգեցնել: Հանրային շահերի ապահովման մեր քաղաքականությունը թույլ է տալիս ուղղակի տեղեկատվություն ստանալ ընտրված պաշտոնյաներից եւ համաշխարհային առաջնորդներից: (…) Սակայն տարիներ առաջ մենք պարզ բացատրեցինք, որ այդ էջերը ենթարկվում են մեր կանոններին եւ չեն կարող օգտագործել Twitter-ը` այդ թվում նաեւ բռնություն հրահրելու համար: (...)»

Ընկերությունը հրապարակել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թվիթերի վերլուծության արդյունքները եւ որոշ օգտատերերի արձագանքները դրանց, եւ եզրակացրել է, որ դրանք կարող են հետագա բռնությունների պատճառ դառնալ:

Իր նախագահության ընթացքում Դոնալդ Թրամփն ավելի քան 26.000 թվիթ է արել, միջինում` օրական 18 թվիթ:

Մեկնաբանելով Twitter-ի որոշումը` Թրամփը հայտարարել է. «Մեզ չեն կարող լռեցնել», եւ որ նա կմտածի «ապագայում նոր հարթակի ստեղծման մասին»: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է նախագահի պաշտոնական էջից. Twitter-ը գրեթե անմիջապես հեռացրել է այդ հաղորդագրությունները:
Քիչ անց արգելափակվել է նաեւ Թրամփի նախընտրական արշավի էջը:

Ուրբաթ Twitter-ը հայտնել էր, որ ընդմիշտ արգելափակում է այն էջերը, որոնց օգտատերերը տարածում են QAnon «դավադրության տեսության» ​​աջակողմյան արմատական կողմնակիցների քոնթենթը, նրանց թվում են նաեւ նախագահ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը եւ Թրամփի փաստաբան Սիդնի Փաուելը: Twitter-ը շեշտել է, որ այս քայլի պատճառը մտավախությունն է, որ այդ քոնթենթը կարող է բռնության հետագա բռնկումներ առաջացնել:

Կապիտոլիումի վրա հարձակմանը QAnon-ի սիմվոլիկայով բազմաթիվ ցուցարարներ էին մասնակցում:

--00—ԼՄ