Դժոխք էր, պատերազմ չէր. մենք 30 տարի «էշի ականջում» քնած ենք եղել. ազատամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

«2020-ի պատերազմը դժոխք էր, մենք ոչ միայն զինատեսակներ չունեինք, այլև հոգեբանորեն պատրաստ չէինք»։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը։

«Պատերազմը կանգնեցնել հնարավոր չէր, եթե անգամ վարչապետը զանգեր Ալիևին ու ասեր՝ ինչ կա, Ղարաբաղն էլ հետը տալիս եմ, մեկ է՝ չէր դադարելու, որովհետև երկու կողմն էլ զինված, ատամները սրած կանգնած էր»,- կարծում է ազատամարտիկը։

Սմբատ Հակոբյանը, ի թիվս այլ խնդիրների, ընդգծում է, որ առաջնագծում պաշտպանական 2-րդ գիծ չկար, ինչը ևս լուրջ քնության առարկա պետք է դառնա։

«Պարո՛ն վարչապետ, պարզեք՝ ինչո՞ւ առաջնագծում պաշտպանական 2-րդ գիծ չկար։ Թող էդ պաշտպանական գծերի պատասխանատուներն իրենց գլխով պատասխան տան, որ էդքան անմեղ երեխա զոհվեց»,- նշել է նա։

 Մարամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ