Փաշինյանը Մոսկվայում կարող է նոր հայտարարություն ստորագրել համակեցության նորմերի մասով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Չեմ կարծում, որ Փաշինյանը որևէ պայմանագիր կարող է ստորագրել՝ առանց ԱԺ-ի գիտության։ Պայմանագիր՝ ո՛չ, բայց կարող է նոր հայտարարություն ստորագրվել համակեցության նորմերի հստակեցման գործընթացի համար։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Այս պահին Արցախը դեյուրե ինքնուրույն միավոր է։ Կարող է պատահել, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի ապաշրջափակման, սահմանների, այն բնակավայրերի, որոնք շատ մոտ են միմյանց, համակեցության նորմերի հստակեցման մասին, բայց Արցախի հետ կապված որևէ լուրջ փաստաթուղթ չեմ կարծում, որ կքննարկվի»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ