Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ շրջանցելով Ջեֆ Բեզոսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

․

Tesla ընկերության հիմնադիր, գործարար Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում  շրջանցել է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա կարողությունը, ըստ հրատարակության, գնահատվում է 188,5 միլիարդ դոլար, մինչդեռ Բեզոսն ունի մեկ ու կես միլիարդ պակաս:

Հիշեցնենք, որ Amazon- ի սեփականատերը գլխավորում է վարկանիշային աղյուսակը 2017-ի հոկտեմբերից:

Նշվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Մասկի կարողությունն աճել է 150 միլիարդ դոլարով:

--00--ԱՀ