«Ֆեյսբուքը» 2 շաբաթով արգելափակել է Թրամփի գրառումները. Ցուկերբերգը պարզաբանել է, թե ինչու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում չի կարողանա գրառումներ անել իր ֆեյսբուքյան էջում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

«Վերջին 24 ժամվա ցնցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգտագործել իր պաշտոնավարման մնացած ժամանակը՝ խափանելու իր ընտրած իրավահաջորի՝ Բայդենին իշխանության խաղաղ և օրինական անցումը»,-գրել է նա և հավելել, որ հարթակն օգտագործվել է բռնություններ հրահրելու համար: 

«Այժմ՝ Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքների հավաստագրումից հետո, ամբողջ երկրի համար առաջնահերթություն պետք է լինի ապահովելը, որ մնացած 13 օրերը և երդմնակալության օրվան հաջորդող օրերը անցնեն խաղաղ և հաստատված ժողովրդավարական նորմերին համապատասխան:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք նախագահ Թրամփին թույլ ենք տվել օգտագործել մեր հարթակը, որը համապատասխանում է մեր սեփական կանոններին՝ երբեմն հեռացնելով բովանդակությունը կամ պիտակավորման հատվածը իր այն գրառումներից, որոնք խախտում էին մեր քաղաքականությունը: Մենք դա արեցինք, քանի որ կարծում ենք, որ հասարակությունն իրավունք ունի հնարավորինս լայն հասանելիություն ունենալ քաղաքական խոսքին, նույնիսկ հակասական խոսքի: Բայց ներկայիս համատեքստը էապես տարբերվում է՝ ներառյան մեր հարթակի օգտագործումը ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության դեմ բռնի ապստամբության հրահրումը:

Մենք կարծում ենք, որ այս ժամանակահատվածում նախագահին մեր ծառայություններից օգտվելու թույլտվություն տալը մեծ ռիսկեր է պարունակում: Հետևաբար, մենք երկարացնում ենք այն արգելափակումը, որը տեղադրել ենք Թրամփի Facebook- ի և Instagram-ի հաշիվների վրա, առնվազն հաջորդ 2 շաբաթվա ընթացքում, մինչև կավարտվի իշխանության խաղաղ անցումը»:

--00—ԼՄ