Հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

սենոր

Ճակատամարտում բանակը կարող է պարտվել և այն ընդունել որպես անցողիկ իրողություն, բայց երբ ժողովուրդն է հարմարվում պարտության մտքին, դա արդեն, եթե ոչ ողբերգություն, ապա, գոնե, լուրջ մտածելու տեղիք է տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է: Իսկ դա կարող է անել ոչ թե տարաբևեռ ընկալումներով բաժանված ժողովուրդը, այլ գաղափարակիր ազգը՝ իր, թեկուզ փոքրաթիվ, բայց մտածող հատվածի առաջնորդությամբ: Ժողովուրդն այս պարագայում պարտադրված է հետևել մտածող փոքրամասնությանը, քանզի հակառակ դեպքում դատապարտված է լինել օտարի կամքի ստրուկն ու նրա շահերի սպասարկուն»,֊գրել է Հասրաթյանը։

--00--ԱՀ