Հաթերքում կամ Վերին Սզնեքում բնակվողներն ավելի արժանի են աջակցության, քան չվերադարձողները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը դիմել է Արցախի տեղահանված բնակչության հետ աշխատող հումանիտար կազմակերպություններին և կառույցներին․

«-Աջակցության ծրագրերն աշխատեք ուղղել տեղահանված համայնքների այն բնակիչներին, որոնք այժմ բնակվում են Արցախում,

-Զերծ մնացեք ՀՀ տարածքում այն բնակիչներին աջակցելուց, որոնց բնակավայրերը թշնամու վերահսկողության տակ չեն (բացառություն կարող են կազմել վիրավորների և զոհվածների ընտանիքները):

Վստահեցնում եմ ձեզ, որ Հին Շենում, Հաթերքում կամ Վերին Սզնեքում բնակվողներն ավելի են արժանի աջակցության, քան մինչև այսօր իրենց բնակավայրերը չվերադարձողները: Իսկ իրենց բնակավայրերը կորցրածներին այնպիսի ծրագրեր առաջարկեք, որը կխրախուսի նրանց Արցախ վերադառնալը»:

--00--ԱՀ