Ռուսական Մի-24-ի կործանման փաստով հարուցված քրգործը վերաորակավորվել է, հոդվածը՝ խստացվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Մի-24

Ռուս ռազմական քննիչները ՀՀ և Ադրբեջանի սահմանին ռուսական ռազմական Մի-24 ինքնաթիռի կործանման փաստով հարուցված քրեական գործը վերաորակավորվել է, այժմ դրա համար առավել ծանր հոդված է նախատեսվում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Քրեական գործը նախապես հարուցվել էր ՌԴ Քր. Օր. 351 հոդվածով (թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտում, որն անզգուշությամբ մահ է առաջացրել), այժմ հոդվածը խստացվել է, հարուցվել է քրգործ՝ «երկու կամ ավել անձի դիտավորյալ սպանության» հոդվածով»,- տեղեկացրել են աղբյուրները:

Եթե առաջին հոդվածի պարագայում նախատեսվում էր մինչև յոթ տարվա ազատազրկում, ապա երկրորդի դեպքում մինչև անգամ զմահ ազատազրկում է նախատեսված: Աղբյուրը հայտնում է, որ այս որոշումն ընդունվել է կատարված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում: 

Այստեղ կան որոշակի դժվարություններ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կասկածյալները մեկ այլ պետության տարածքում են: 

 

--00--ԱԹ