Ադրբեջանի սահմանապահ զորքերը տեղակայվում են Շուռնուխին հարող տարածքում. մարզպետի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

նկար

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում, իսկ բնակչությանը կոչ է անում չտրվել որևէ սադրանքի:

«Հարգելի՛ սյունեցիներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։

Ըստ այդմ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։

Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի հնարավոր լարվածությունից խուսափելու համար»:

--00—ԼՄ