Կենտրոնական ռազմական շրջանի առաջին 1000 զինվորականները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Կենտրոնական ռազմական շրջանի առաջին 1000 զինծառայողները պատվաստվել են նոր կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի ընթացքում զինծառայողները պատվաստվել էին պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչներով: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Առաջին հերթին պատվաստվել են ռազմական բժիշկները, որոնք անմիջական մասնակցություն են ունենում կորոնավիրուսով վարակված հիվանդների ախտորոշմանն ու բուժմանը: Պատվաստվել են նաև Եկատերինբուրգի և Չեբարկուլի կայազորներում մարտական հերթապահություն իրականացները:

--00—ԼՄ