Հունվարի 1-ին Ֆիզուլիից, Հորադիզից 7 մարմին է բերվել, ողջերի որոնումը դեռ դադարեցված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News

1

Արցախում երկու ամսից ավելի եղբորը և եղբորորդուն փնտրող Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ հունվարի 1-ին դիերի որոնողական աշխատանքները շարունակվել են մարտական գործողությունների վայրերում:

Ըստ Արսեն Ղուկասյանի՝ որոնողական աշխատանքներ են ընթացել Ֆիզուլիի և Հորադիզի շրջանում: Ընդհանուր բերվել է 7 մարմին՝ 4-ը՝ Հորադիզից, 3-ը՝ Ֆիզուլիից:

«Ողջերի առումով բան չկա ասելու, քանի որ էսօր էլ չեն թողել, ու չգիտենք՝ երբ կթողնեն: Պատճառաբանել են, ասել են՝ էսքան վախտ մտաք, ոչ մի բան չարիք, մտնում եք՝ ի՞նչ անեք: Հիմա փորձում են ինչ-որ պերեգավորներ անել չերեզ Մուրադով, որ էդ պրոցեսը նորից վերսկսի, բայց դա չենք իմանում՝ երբ կլինի:

Կուբաթլուն մինչև ամսի 5-ը կանգնած ա, ընդեղ ուրիշ էլի խնդիրներ կան էդ ուղղության վրա: Վաղվա վրա խոսք են տվել 3 ուղղություն, որ կարան մտնեն՝ երկու՝ Հադրութ, մեկ հատ՝ Ջաբրայիլ: Բայց դա մարմինների պահով: Ողջերի պահով հլա որ դադարեցված է»,-ասել է Արսեն Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԼՄ