Եռաբլուրի Ամանորը…

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Եռաբլուրում ծանր տեխնիկան անգամ այսօր է փորում, որ մայր հողն ընդունի իր զավակներին: Նոր տարի, իհարկե, չկա որևէ մեկիս համար, սա պարզապես երկրագնդի հերթական շրջապտույտն է: Ապրել կսկսենք միայն այն ժամանակ, երբ Եռաբլուրում ննջող մեր եղբայրների գործն ավարտին հասցնենք: Եռաբլուրում որդեկորույս ծնողներ են, ընկեր կորցրած երիտասարդներ, ծնող կորցրած երեխաներ...  Եռաբլուրում օդն ու ժամանակը կանգ են առել։

--0--ԿԿ