Սահմանափակումներ՝ առանց արտակարգ դրության. Վրաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար
Sputnik Georgia-ն հայտնում է, որ Վրաստանի խորհրդարանը հաստատել է մինչև 2021-ի հունիսի 30-ը «Հանրային առողջության մասին» օրենքի փոփոխությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագծին, որով կառավարությունն իրավունք կունենա սահմանափակումներ մտցնել համավարակի ընթացքում՝ առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու:

Ըստ նոր օրենքի՝ կառավարությունն իրավունք ունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, նրանց աշխատանքային և տնտեսական գործունեությունը, զանգվածային սոցիալական միջոցառումների անցկացումը: Իշխանությունն իրավունք կունենա նաև մարդկանց ուղարկել կարանտինի կամ մեկուսացման: 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների մեծ թվի պատճառով Վրաստանը արգելքներ է մտցրել միջքաղաքային փոխադրումների և հանրային տրանսպորտի համար, գործում է պարտադիր դիմակային ռեժիմ, մարզադահլիճները, սրճարանները և ռեստորանները չեն գործում, իսկ մշակութային միջոցառումներն արգելվում են: Խիստ սահմանափակումներ են նախատեսվում է հատկապես հունվարի 3-ից, երբ Ամանորի արձակուրդների ընթացքում ժամանակավորապես բացված խանութները ևս կփակվեն:

Այս պահին երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 224,155 է, որից 2443 մարդ մահացել է:

--00—ԼՄ