Ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր․ Հասրաթյան

 ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24News 

սենոր

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ավելի շատ պարտվել, քան՝ հաղթել է: Արդյունքն ակնհայտ է՝ ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր: Ինչո՞ւ:

Որովհետև անհաղորդակից ենք մեր անցյալի տխուր դասերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում պատեհ ու անպատեհ առիթներով հանդես գալ ժողովրդի անունից, սեփական կերպարով փորձել մարմնավորել այն հերոսին, որը լինելու համար ոչ միայն չունի ապրած տարիների հետագիծ, այլև սեփական Երկիրն ազնվորեն ճանաչելու և սիրելու կարողություն...

Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք գրեթե հարյուր տարին մեկ՝ բզկտված Հայրենիք, հուսալքված ժողովուրդ և դեպի անորոշություն տանող ճանապարհ...

Երիցս ճշմարիտ էր այն դասականը, ով ասում էր՝ «Ամենամեծ ստրկությունն այն է, երբ չունենալով ազատություն, դու քեզ համարում ես ազատ...»Լ Ասել է թե՝ ինքնախաբեություն, որի վերջին հանգրվանը պարտությունն է՝ իր դաժան հետևանքներով հանդերձ...»:

--00--ԱՀ