Արցախում խնձորը, ոսպը, բրինձը, շաքարավազը, թեյը թանկացել են, ձուն, ալյուրը՝ էժանացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է դիտանցում դեկտեմբերի 28-ի դրությամբ։

ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020թ. դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (21.12.2020թ.) համեմատ, արձանագրվել է 9 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 5 գնաճ և 4 գնանկում:

նկար

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ` 50 դրամ (18,2%), ոսպ 1կգ՝ 33 դրամ (6%), բրինձ սպիտակ երկար 1կգ՝ 25 դրամ (5,6%), շաքարավազ 1 կգ՝ 1 դրամ ( 0,3%) և թեյ 100գր՝ 1 դրամ (0,1%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ձու հատ` 5 դրամ (5,5%), ադամաթուզ 1 կգ՝ 25 դրամ (4%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 6 դրամ (1,8%) և հնդկաձավար 1 կգ՝ 10 դրամ (1,5%) ապրանքատեսակների համար:

Գնաճ արձանագրած ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:

--00—ԼՄ