Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում պայթյուններ կլինեն. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ԱՀ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են. 

«Հարգելի հայրենակիցներ,

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում:

Սակրավորական ջոկատներն այդ տարածքից հայտնաբերել են չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերք: Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չհայտնվել:

Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»:

--00--ԱԹ