Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն եռակողմ համաձայնագրի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Լավրով Չավուշօղլու

Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ՌԴ կայցելի: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Չավուշօղլուն կմասնակցի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի շրջանակներում իրականացվելիք միջոցառմանը:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն առանձնանում է բարձր արդյունավետությամբ ու շարժունությամբ, երկու երկրների ղեկավարների պարբերական և վստահելի շփմամբ: 

Նախատեսվում է մանրամասն անդրադառնալ ընթացիկ հարցերին՝ կապված ԼՂ-ում հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համաձայնագրի իրականացման հետ: Շեշտը կդրվի հնարավոր բախումների ռիսկը նվազագույնի հասցնելու և կողմերին հումանիտար օգնություն ցուցաբերելու վրա: 

Ուշադրության կենտրոնում կլինի ԼՂ-ում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի գործունեության հարցը: Այս կենտրոնը ՌԴ ԱԳՆ-ն դիտարկում է իբրև հետհակամարտային կարգավորմանը նպաստող տարր: 

Ռուսական կողմը լրջորեն մտահոգ է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխմամբ:

--00--ԱԹ