Երևանը Բաքվին է հանձնել երկու ադրբեջանցի գերիների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ԿԽՄԿ

Երևանը Բաքվին է հանձնել երկու ադրբեջանցի գերիների: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքին:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել գերիների փոխանակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: 

--00--ԱԹ