ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

գերիներ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: 

Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն:

Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»:

Wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստան Մուրադովի շնորհիվ Բաքվից վերադարձած հայ գերիներից մեկին հիվանդանոց են տեղափոխել. վերջինիս հոսպիտալացնելու անհրաժեշտություն է եղել:

--00--ԱԹ