Արցախի ՊԲ-ն պահպանում է հրադադարը, չի բացառվում, որ գործ ունենք տեղեկատվական սադրանքի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պն

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այդուհանդերձ, ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել՝ չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։

Հիշեցնենք, որ WarGonzo նախագծի Տելեգրամյան ալիքը գրել էր, որ  Հադրութի շրջանում մարտեր են ընթացել, և որ կան վիրավորներ:

--00—ԼՄ