Տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում նվազել է 7.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25,  24News

տաց

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի հունվար-նոյեմբերին 7.2 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝  2020 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.8 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-նոյեմբերին աճել է 4.2 տոկոսով՝ կազմելով 186 հազար 167 դրամ:  

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-նոյեմբերի եղել է 486.29:

--00—ՄՀ