Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

զենքեր վտանգավոր

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում:

Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը:

Հեռախոսահամարներ՝ 911,112,101:

--00—ԼՄ