Դատավորների թիվը կավելանա՞. ինչ է առաջարկվել. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դատարան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում: Այն դեռեւս ներկայացվել է հանրային քննարկման, որից հետո՝ արդեն հաջորդ տարի, կքննարկվի խորհրդարանում: Երեկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այն ստացել էր 97 կողմ ձայներ:

Նախագծով, մասնավորապես, ավելացվում է դատավորների թիվը, կլինեն նոր դատավորներ, որոնք քննելու են դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունները: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե սա կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազմանը եւ քրեական գործերի քննության արագությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտի մասով ներկայացվել է 17.136 միջնորդություն, 2019 թվականի ընթացքում՝ 18.627 միջնորդություն, իսկ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 9.883 միջնորդություն: 2019 թվականին ներկայացված միջնորդություններից 11.717-ը ներկայացվել են Երեւան քաղաքում, իսկ 6.910-ը՝ մարզերում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ