Տեսանյութը Սևանա լճի հետ կապ չունի․ մարզպետը՝ լճի մոտ պարող ադրբեջանցիների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է․ «Հարգելի’ հայրենակիցներ,

Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։

Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։

Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։

Առողջ եղե’ք…»։

--00--ԱՀ