Առողջապահական ոլորտում, լավ կլիներ, որոշումները միանձնյա չկայացվեին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ազգային ժողովի սոցիալական հարցերի և առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է՝ ինքը նույնպես ծխելու դեմ պայքարի ջատագովներից է: 24News-ի հետ զրույցում նա նշել է, որ առողջապահական ոլորտի որոշումները միանձնյա չպետք է կայացվեն: 

Անդրադառնալով պատերազմի ընթացքում վիրավորված, հաշմանդամություն ստացած մարդկանց բուժման խնդրին՝ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ պետությունն անելու է հնարավորը բոլորին ըստ հավուր պատշաճի բուժսպասարկմամբ ապահովելու համար:

«Պատերազմում վիրավորում ստացածները, եթե հարկ լինի, արտերկիր էլ կուղեգրվեն»,- շեշտել է մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ