Վերնախավով հավաքվել` իշխանություն են ուզում տապալել․ բռնության տենդենցը մեծանում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

17 ուժերի պահանջներին հասարակությունն անհաղորդ է, քանի որ նրանց՝ իշխանության գալով, իրադրությունը չի փոխվելու։  Բայց քանի նրանց շարժումը մաշվում է, բռնության միտումը մեծանում է։ Նրանք ռադիկալ են տրամադրված։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

«Իրենք, մեծ հաշվով, ասում են, որ փաստաթուղթը չեն փոխելու։ Դե, գործող իշխանությունը ձեզնից ավելի լավ չի փոխում դա, դուք գալիս եք ի՞նչ անեք։ Կա՛մ իրենց դիսկուրսը պետք է փոխեն, կա՛մ տեսակետները»,- նկատել է քաղաքագետը։

Սուքիասյանը կարծում է նաև, որ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա բացառապես ժողովրդի մասնակցությամբ, այնինչ այս ուժերը փորձում են վերջիններիս դուրս թողնել քաղաքական գործընթացներից։ 

«Տնեցիների հետ պայմանավորված փրկիչների խումբ կա, որ իրենք որոշել են, թե Աստծուց մանդատ ունեն և հայ ժողովրդին փրկելու են, բայց միշտ պարզվել է՝ նրանց պատճառով հայ ժողովուրդն ավելի շատ է ցեխի մեջ ընկել։ Ախպերներով, վերնախավով հավաքվել-որոշել են, որ մեր ժողովրդի փրկիչներն են»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ