Վարչապետը պետք է պարզաբանումներ ներկայացնի արված հայտարարության վերաբերյալ․ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24News

Գորգիսյան

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ ներկայացնի կառավարության նիստում արված այսօրվա հայտարարության վերաբերյալ։

«Կառավարության դեկտեմբերի 24-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին, նշել է.

«Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Խոսքը վերաբերում է Որոտան բնակավայրին ու Շուռնուխին: Այնտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Այս հայտարարությունից հետո վարչապետը պետք է անհապաղ ներկայանա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, կամ ԱԺ խորհուրդ կամ հրավիրի ԱԽ ընդլայնված նիստ՝ պարզաբանելու՝ ինչ ցավոտ իրավիճակների մասին է խոսքը»,- Գեւորգ Գորգիսյանը:

--00--ԱՀ