Ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

հասարակական

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կից նկարում նշված կոչը (բռնակոչը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է և հանդիսանում է ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն:
Կիրակի օրը (27.12.2020թ.) ժամը 11:00-ին ներկա եմ լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից:

Նիկոլ Փաշինյանն իր ատելության քաղաքականությամբ այս գործընթացը դարձնելու է ազգային ազատագրական պայքար:
Ընկերներիս հորդորում եմ միանալ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան»։

--0--ԿԿ