Շատ ոստիկաններ անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում. Ֆիդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադարձել է ոստիկանությունից հրաժարականի դիմումներին՝ հայտարարելով, որ շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում, բայց թե ինչ խնդիր, փոխոստիկանապետը հրաժարվել է ներկայացնել։

«Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել», - ասել է Ֆիդանյանը, ապա հավալալ, որ 2018-ին ոստիկանությունից ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան այս տարի։

Հարցին՝ ինչո՞ւ է փոխոստիկանապետը գալիս կառավարություն, ոչ թե ոստիկանապետը, ճի՞շտ է, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխոստիկանապետն ասել է. «Նման հարց առկա չէ, ես ձեզ վստահեցնում եմ, իսկ ինչո՞ւ եմ ես ներկայանում, քանի որ անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը»։

--00—ԼՄ