2015-2020 թվականներին ծնված արցախցի փոքրիկները 20000 դրամ ամանորյա աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը:

Շահառու են 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության  ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Մարտական գործողությունների ավարտից հետո ԼՂ  է վերադարձել ավելի քան 41 հազար քաղաքացի:

--00—ԼՄ