Պահանջում եմ կասեցնել Բաքվում ձերբակալված Լ․ Մկրտչյանի հանդեպ իրագործվող ապօրինությունները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Արման Աբովյան

Մինչ իշխանական  զանազան տղաներ և աղջիկներ զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության քրտնաջան վերականգնումով և թուրք-ադրբեջանական բարբարոսների կողմից`Արցախի Հանրապետության օկուպացված  տարածքների լեգետիմիզացիայի գործերով, հայ գերիներից մեկի հանդեպ իրականացվում է ահավոր մի գործընթաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Ուրեմն, Բաքվի ռազմական դատարանը ձերբակալել է հայ ազատամարտիկ Լյուդվիգ Մկրտչյանին, իբր վերջինս`լինելով առաջին Արցախյան  ազատամարտի մասնակից,  ժամանակին կտտանքների  է  ենթարկել ադրբեջանցի  գերիներին։

Իհարկե, ադրբեջանցիները չեն դադարեցնի մեր գերի տղերքի հաշվին գործողությունների  իրագործումը, որը միտված է  մասնակի կոծկել ադրբեջանցիների  վայրագ վերաբերմունքը  հայերի հանդեպ, մասնավորապես` հայ գերիների  հանդեպ։

Հիմա հարց. մինչև ե՞րբ է փաշինյանական իշխանությունը  շարունակելու թուրքերի դուդուկի տակ լամբադա պարել, այն դեպքում, երբ մեր տղերքին բացահայտ  խոշտանգում են:

Ախր ո՞նց, ո´նց կարելի է լռել...

Տպավորություն է, որ թուրքերի  նկատմամբ Ձեր «սերը» այնքան  անսահման  է, որ որոշել եք պարզապես  չնկատել` «իրենց» կողմից հայ ազատամարտիկ Մկրտչյանի հանդեպ իրագործվող գործողություները:

Սա արդեն ակնհայտ ադրբեջանամետ վարքագիծ է:

Չնայած ես չեմ զարմանա, եթե փաշինյանական իշխանավորների կողմից հնչեն օրինակ`Մկրտչյանին «դատապարտող» ճառեր։

Որպես հայ մարդ  և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր պահանջում եմ անհապաղ`պետական մակարդակով, ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան կասեցնել Լյուդվիգ Մկրտչյանի հանդեպ իրագործվող ապօրինությունները։

Խելքի եկեք, ուղղակի խելքի եկեք:

Հ.Գ.

Հավաստիացնում եմ, որ անձամբ ես և  "Բարգավաճ Հայսատան" խմբակցության պատգամավորները`մեր լիազորությունների շրջանակներում անում ենք, կանենք ու անելու ենք ամեն ինչ, որ մեր ազատամարտիկին և բոլոր գերի տղերքին փրկենք թուրք և ադրբեջանցի  վայրենիների ճիրաններից»,- գրել է Աբովյանը։

--00--ԱՀ