17 ուժերը ժողովրդի գլխին թագավոր կարգել չեն կարող, տեսլական չունեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այն համոզմանն է, որ իշխանությունն իր գործառույթներն ամբողջությամբ կատարում է, ուղղակի խուճապ առաջացնող լրահոսը շատ մեծ է: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով այս օրերին հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերի հանրահավաքներին՝ նկատեց՝ ժողովուրդն է միակ որոշողը՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հեռանա, թե՝ ոչ:

Մեր դիտարկմանը, թե իշխանության չափմամբ, ո՞րն է ժողովուրդը, պատգամավորն արձագանքեց՝ հրապարակում հավաքվածները նույնպես ժողովուրդ են, բայց վարչապետ փոխելու համար պետք է առաջնորդվել սահմանադրական ճանապարհով, այն է՝ ընտրություններով:

Ըստ «Իմ քայլ»-ականի՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերը ժողովրդի գլխին թագավոր կարգել չեն կարող, տեսլական չունեն, բովանդակությունը սնանկ է, ապագայի համար էլ ոչինչ չեն ասում:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ